Վենգեր. «Անդերլեխտը» հիանալի խաղաց»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Անդերլեխտի» նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակը: Լոնդոնցիները գոլերը խփեցին 89-րդ և 91-րդ րոպեներին:
«Անդերլեխտը» հիանալի խաղաց: Դա կազմակերպված թիմ է, որը կենտրոնացած է մտնում խաղադաշտ,- Վենգերի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Առաջին կեսում վերահսկում էինք խաղի ընթացքը, սակայն դարպասը գրավելու քիչ հնարավորություններ ունեինք: Ընդմիջումից հետո սկսեցինք ավելի շատ հակագրոհել:
Բեկումնային եղավ այն դրվագը, երբ քիչ էր մնում, որ երկրորդ գնդակը բաց թողնեինք: Մրցակիցը հիանալի հնարավորություն ուներ, որից չկարողացավ օգտվել: Վերջնամասում վճռորոշ դեր կատարեցին փոխարինման մտած ֆուտբոլիստների վարպետությունն ու մեր փորձը»: