Յուրա Մովսիսյանը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում
Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է նախապատրաստվել «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղին: Ինչպես տեղեկացնում է պաշտոնական կայքը, հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդհանուր խմբում մարզվել է առանց որևէ սահմանափակման: Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մասնակցի մոսկովյան առաջիկա դերբիին:
Հիշեցնենք, որ «Սպարտակ»-«Լոկոմոտիվ» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին: Սկիզբը` ժամը 13:30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին