«Ռեալը» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել Բեյլի տրանսֆերը
Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, մադրիդյան «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկից՝ ուելսցի Գարետ Բեյլից, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիանցիների համար տրանսֆերային այդ գործարքն առաջնահերթություն է, ուստի այն, ամենայն հավանականությամբ, կկայանա առաջիկա ձմռանը:
«Ռեալը» դեմ չէ՝ վաճառելու Բեյլին, եթե, իհարկե, ձեռնտու առաջարկ ստանա: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբն» անցած տարի Բեյլի տրանսֆերը գնել է ռեկորդային արժեքով՝ 91 մլն եվրոյով:
Գործարքին պատրաստ է նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ով Բեյլին իր դիրքում արդեն միանշանակ հիմնական կազմի խաղացող չի համարում՝ գտնվելով երիտասարդ տաղանդավոր իսպանացի Իսկոյի խաղի տպավորության տակ:
Իսպանական գերակումբը պատրաստ է Բեյլին «Օլդ Տրաֆֆորդ» բաց թողնել 90 մլն ֆունտ ստեռլինգով, իսկ դա այն գումարն է, որը լիովին համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավորություններին: Անգլիական ակումբում Բեյլը երկարաժամկետ պայմանագիր և շաբաթական 300 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա: Այդ ցուցանիշով նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ