«Նապոլին» հերքում է Բալոտելլիի տեղափոխության հնարավորությունը
«Նապոլիի» մարզական տնօրեն Ռիկարդո Բիգոնը հերքել է լուրերը, որ նեապոլյան ակումբը պատրաստվում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը:
«Բալոտելլին «Լիվերպուլ» է տեղափոխվել ամռանը, սակայն նրա անհաջող խաղը լուրջ քննադատության պատճառ է դարձել և լուրեր ծնել, որ նա կտեղափոխվի այլ ակումբ: Պարբերաբար հայտնվելով խաղադաշտում՝ Մարիոն ընդամենը 2 գոլ է խփել «Լիվերպուլի» կազմում՝ ոչ մի անգամ աչքի չընկնելով Պրեմիեր լիգայի խաղերում:
«Դա լուր է, որը տարածվել է Իսպանիայում, Անգլիայում ու Իտալիայում, սակայն չեմ կարծում, որ այն ռեալ է,- Բիգոնի խոսքերը մեջբերել է «Mediaset»-ը:- Մարիո Բալոտելլին հրաշալի ֆուտբոլիստ է, բայց նրա հետ «Լիվերպուլը» վերջերս է պայմանագիր ստորագրել և շատ է հավատում նրան»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ