Կանտոնա. «Բյելսան ինձ դուր է գալիս»
Լեգենդար ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան հիացած է «Մարսելում» Մարսելո Բյելսայի կատարած աշխատանքով:
11-րդ տուրից հետո «Մարսելը» գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ գործող չեմպիոն ՊՍԺ-ին գերազանցելով 4 միավորով:
«Ես հատուկ չեմ պաշտպանում «Մարսելին», սակայն Բյելսան ինձ դուր է գալիս,- խոստովանել է Կանտոնան «France2»-ին տված հարցազրույցում:- Կարծում եմ՝ նա բնավորություն ունի: Բյելսան խարիզմա ունեցող անհատականություն է և լավ է հասկանում ֆուտբոլը: Նա մի քիչ նման է Մոուրինյոյին: Այդպիսի մարդիկ ինձ դուր են գալիս: Երբ Բյելսան կամ Մոուրինյոն մամուլի ասուլիս են տալիս, գիտես, որ ինչ-որ բան է տեղի ունենալու»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ