Գվարդիոլա. «Սա եզրափակիչ չէ, խոսքը միայն 3 միավորի մասին է»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա խաղից իր սպասելիքներով:
«Բորուսիան» հրաշալի թիմ է, որին «Ալյանց Արենայում» քիչ չենք զիջել: Այս անգամ մեր մրցակիցը որոշակիորեն կցուցադրի այն լավագույնը, որին ունակ է: Ես դրանում վստահ եմ,- հայտարարել է Գվարդիոլան:- Եթե լավ խաղանք, կհաղթենք: Եթե կորցնենք գնդակը, խնդիրներ կունենանք: Սա եզրափակիչ չէ. խոսքն ընդամենը 3 միավորի մասին է: Մրցակիցը շատ լավն է: Ուզում ենք հաղթել, որպեսզի ավելացնենք միավորների տարբերությունը հետապնդողների նկատմամբ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ