«Բարսելոն». Պիկեն պետք է կենտրոնանա իր աշխատանքի վրա
Վերջին ժամանակներս շատ է խոսվում Պիկեի խնդրի մասին: Ժերարը մի շարք խնդիրների պատճառով բաց է թողել մի քանի հանդիպում: Նույնիսկ տեղեկություններ հայտնվեցին, որ Պիկեն ուզում է հեռանալ «Բարսելոնից», սակայն ֆուտբոլիստը հերքել է այդ լուրերը:
«Պիկեն հիմա նախկին մակարդակով չի խաղում, սակայն նրա հետ որևէ խնդիր չկա: Մենք քննարկել ենք որոշ միջադեպերի հարցը: Ժերարը գիտի իր հանդեպ մեր վերաբերմունքի մասին: Հույս ունենք, որ նման բան այլևս չի լինի:
Պիկեն և իր թիմակիցները պետք է կենտրոնանան միայն իրենց աշխատանքի վրա»,- կարծում է «Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ