«Ատլետիկոն», «Բայերն» ու «Արսենալը» մտան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում 4:0 հաշվով ջախջախելով «Օլիմպիակոսին»՝ Մադրիդի «Ատլետիկոն» երաշխավորեց տեղը փլեյ-օֆֆում: Իսպանական թիմն անցկացրած 5 խաղում վաստակել է 12 միավոր:
Լոնդոնի «Արսենալը» տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Միավորների քանակը հասցնելով 10-ի՝ «Արսենալը» հաստատվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ 2 միավորով զիջելով առաջատարին՝ «Բորուսիային»:
Լևերկուզենի «Բայերը», չնայած «Մոնակոյից» 0:1 հաշվով կրած պարտությանը, 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց: Գերմանական ակումբը «Մոնակոյին» ու «Զենիթին» գերազանցում է համապատասխանաբար 1 և 2 միավորով: Իսկ վերջին տուրում «Զենիթը» կխաղա հենց «Մոնակոյի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին