Ռոջերս. «Այս խաղը պետք է փոխի մեր մրցաշրջանը»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է «Լուդոգորեցի» հետ խաղում իր թիմի արձանագրած ոչ-ոքին (2:2):
«Լուդոգորեցը» 3-րդ րոպեին արագ գոլ խփեց, սակայն արդեն 8-րդ րոպեին Ռիկկի Լոմբերտը հավասարեցրեց հաշիվը:
«Հաշիվն այդքան արագ վերականգնելու համար թիմը պետք է համախմբված լինի և բնավորություն ունենա,- Ռոջերսի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Խաղից առաջ ասում էինք, որ սա կարող է դառնալ այն երեկոն, որը կփոխի մեր մրցաշրջանը: Դրա համար պետք է բնավորություն դրսևորեինք: Հիասթափված ենք բաց թողած երկրորդ գոլից, բայց դա արդեն նշանակություն չունի: Վերջին տուրում պարտավոր ենք հաղթել «Բազելին»:
Կարծում եմ՝ «Լիվերպուլի» մասին կարելի է դատել այն ժամանակ, երբ շարք կվերադառնա Սթարիջը»:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» իր ակտիվում 4 միավոր ունի և զբաղեցնում է խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ երկրորդ տեղում ընթացող «Բազելից» հետ մնալով երկու միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ