«Direct TV». Մեսսին կարող է տեղափոխվել «Չելսի»
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին քննարկում է կարիերան «Չելսիում» շարունակելու հնարավորությունը: 27-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, եթե ընթացիկ մրցաշրջանում մնա առանց մրցանակի: Այս մասին հայտնում է «Direct TV»-ն:
Աղբյուրի տեղեկություններով` Մեսսին արդեն սկսել է անգլերեն սովորել, իսկ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնվել է այդ տեղափոխությանը:
Նշվում է, որ արգենտինացի հարձակվողը ցանկանում է իր ուժերը փորձել մեկ այլ առաջնությունում և ենթադրում է, որ Լոնդոնում իր որդի Տիագոն ապագայում կարող է էլիտար կրթություն ստանալ:
Բացի այդ, Մեսսին դժգոհ է, թե ինչպես է «Բարսելոնը» պաշտպանել իրեն հարկային մարմինների հետապնդումներից ու կատալոնյան ԶԼՄ-ների մշտական հարձակումներից:
Հաղորդվում է, որ «Adidas»-ը` «Չելսիի» հովանավորը, պատրաստ է ֆինանսավորել այդ գործարքը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնը» պլանավորում է Մեսսիի տրանսֆերը վաճառել 2016 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին