Անրին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային փորձագետը կլինի Անգլիայում
Արդեն հայտնի են դարձել «Sky Sports» հեռուստաալիքի հետ Տյերի Անրիի կնքած պայմանագրի մանրամասները: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ֆրանսիացին որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան և աշխատել հեռուստատեսությունում:
Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, Անրին «Sky Sports» հեռուստաալիքի հետ պայմանագիր է կնքել 6 տարի ժամկետով՝ տարեկան 4 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 5 մլն եվրո) աշխատավարձով:
Այսպիսով՝ Անրին ամենաբարձր վարձատրվող փորձագետն է անգլիական հեռուստատեսությունում: Ավելի վաղ այդպիսին էր համարվում Գարի Նևիլը, ով տարեկան 1,2 մլն ֆունտ ստեռլինգ էր վաստակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ