ՖԻՖԱ-ն կհրապարակի Մայքլ Գարսիայի հաշվետվությունը
ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը հաստատել է տեղեկատվությունը, որ կազմակերպության գործադիր կոմիտեն որոշել է հրապարակել Մայքլ Գարսիայի հաշվետվությունը՝ կապված «ԱԱ-2018»-ի «ԱԱ-2022»-ի անցկացման վայրերի ընտրությունների հետ:
«Ես ուրախ եմ, որ ՖԻՖԱ-ի գործկոմը միաձայն որոշեց հրապարակել հաշվետվությունը: Դա ապացուցում է, որ ՖԻՖԱ-ում գործող մարդիկ թափանցիկություն են ուզում, և շուտով մենք կկարողանանք շատ ավելի հանգիստ ու լավ քննարկել խաղը, որը սիրում ենք»,- Բոյսի խոսքերը մեջբերել է AP-ն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ