Հայաստանի ֆուտզալի հավաքականը երրորդ հաղթանակը տոնեց Էստոնիայում
Էստոնիայի Կիիլի քաղաքում Հայաստանի ֆուտզալի հավաքականի և «Արարատ ՏՏՈւ» ակումբի միջև կայացած ընկերական խաղում մեր ընտրանին հաղթել է 4:2 հաշվով: 2 գոլի հեղինակ է դարձել Հենրիկ Գրիգորյանը, մեկական գոլ են խփել Սարո Մարդանյանը և Սարո Գալստյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը 2 հաղթանակ էր տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Արարատ ՏՏՈՒ» ակումբի դեմ խաղում Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն է անցկացրել թիմի բազմափորձ ֆուտբոլիստ Արման Սահակյանը, ով որոշել է ավարտել կարիերան հավաքականում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ