Անաստասիա Գալուստյանի գերազանց ելույթը
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի ծրագրով գեղասահորդուհիների մրցաշարում կարճ ծրագրով մրցաձևում 30 մրցակցուհիների պայքարում գերազանց քննություն բռնեց մեր երկրի պատվիրակ Անաստասիա Գալուստյանը: Նա վաստակեց 52,94 միավոր և արժանիորեն գրավեց առաջին տեղը: Հաջորդ երկու տեղերն զբաղեցրեցին Ալեքսանդրա Պրոկլովան (Ռուսաստան, 50,75) և Լեա Սեռնանը (Ֆրանսիա, 49,04): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հունվարի 28-ին գեղասահորդուհիները կմրցեն ազատ ծրագրով: Երկու մրցաձևերի (կարճ և ազատ) ընդհանուր գումարով կորոշվեն մրցանակակիրները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ