Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիան կօգնի նախկին մարզիկներին
Լոզանում կառուցված նոր շտաբ-բնակարան է տեղափոխվել ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիան: Տեղի ունեցած գործկոմի հերթական նիստի օրակարգի գլխավոր հարցը գործուն սպորտին հրաժեշտ տվող մարզիկներին օգնելն է: Պետք է 50 հոգու աշխատանքի տեղավորել միջազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր հովանավոր «Սամսունգ» ընկերությունում: Նախատեսվում է նաև Սեուլի ազգային համալսարանի հետ համագործակցության հուշագիր ստորագրել: Սա թույլ կտա նախկին մարզիկների համար սպորտային մենեջմենթ մասնագիտության 1,5- ամյա ուսուցում կազմակերպել (հատկապես զարգացող երկրների) Հարավային Կորեայի մայրաքաղաքում:
ԱՕԿ-ների միջազգային ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ ալ Ֆահադ ալ Սաբահը գործկոմի նիստում ասել է, որ հարկ է օգնել մասնավորապես փոքր երկրների ԱՕԿ-ներին, որոնց համար անհասանելի է անհրաժեշտ մակարդակի գիտելիքներ տալ նախկին մարզիկներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին