Դրոգբա. «Բրեդֆորդից» կրած պարտությունից հետո Մոուրինյոն զայրացած չէր»
«Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ փուլում «Բրեդֆորդից» կրած պարտությունը (2:4):
«Իհարկե, այստեղ հպարտանալու ոչինչ չկա: Մենք չցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլը, չկարողացանք խաղալ այնպես, ինչպես ուզում էինք: Բայց պետք է արժանին մատուցել նաև «Բրեդֆորդին», որն այստեղ էր եկել արդյունքի հասնելու երազանքով ու հերոսություն ցուցաբերեց: Նրանք նախ ուզում էին պարզապես չպարտվել, սակայն հանդիպման ընթացքում տրամադրվածությունը փոխվեց. պարզվեց՝ եկել են հաղթելու համար: Մրցակցին կարելի է շնորհավորել:
Մոուրինյոն պարտությունից հետո զայրացած չէր: Պարզապես տխուր էր: Ցանկացած մարզիչ այսպիսի պարտությունից հետո նույն տրամադրությունը կունենար»,- ասել է Դրոգբան: