Կառլ-Հայնց Ռումենիգե. «Եթե Գվարդիոլան չմնա, ուրիշ մարզիչ կփնտրենք»
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից:
- Դուք ունե՞ք «Բ» պլան այն դեպքի համար, եթե Գվարդիոլան հեռանա:
- Մենք միայն «Ա» պլան ունենք, և նա Գվարդիոլան է: Եթե Խոսեպն ու իր ընտանիքն իրենց զգան ինչպես տանը, նա կմնա: Եթե ոչ, հանգիստ նրան փոխարինող կփնտրենք»,- ասել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» հետ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը կլրանա 2016 թ. ամռանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ