Ֆաբրեգասն ու Ֆիլիպո Լուիսը կարող են բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության առաջիկա խաղը: Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, իսպանացին մկանային վնասվածք է ստացել «Լիվերպուլի» հետ Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում (1:0՝ լր. ժ.): Բժշկական խորացված հետազոտությունը ցույց կտա վնասվածքի լրջության աստիճանը:
Հարցականի տակ է նաև պաշտպան Ֆիլիպե Լուիսի մասնակցությունը «քաղաքաբնակների» հետ խաղին: Նա առողջական խնդիրներ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ