Ինձագի. «Ինձ ժամանակ տվեք, և ես «Միլանին» կհասցնեմ բարձունքի»
Իտալիայի առաջնությունում «Միլանը» պարտվել է անցկացրած վերջին 5 խաղից 3-ում, իսկ երեկ թիմը դուրս մնաց գավաթի խաղարկությունից՝ զիջելով «Լացիոյին»: Այդուհանդերձ, «Միլանի» ղեկավարությունը որոշել է Ինձագիին թողնել զբաղեցրած պաշտոնում:
«Ցավում եմ, որ թիմը պարտվեց, չնայած արժանի չէր դրան: «Միլանը» լավ խաղաց, տղաները բոլոր ուժերը ներդրեցին՝ արդյունքի հասնելու համար: Ես արդարացում չեմ փնտրում ու չեմ ուզում ինձ համեմատել նրանց հետ, սակայն սըր Ալեքս Ֆերգյուսոնն իր առաջին մրցանակը նվաճեց «Մանչեսթեր Յունայթեդում» 7 տարի աշխատելուց հետո:
Ես գիտեմ, որ թիմը պետք է ավելի լավ արդյունքների հասնի, սակայն մենք կազմի վերակառուցում ենք կատարում, և ինձ ժամանակ է պետք՝ «Միլանին» վերադարձնելու այնտեղ, որտեղ նա պետք է լինի»,- կարծում է Ինձագին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ