Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարգևատրվեց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 14-17-ը Շվեդիայի Սկյովդե քաղաքում անցկացված Եվրոպայի 2016 թ. ֆուտզալի առաջնություն ընտրական փուլում Հայաստանի հավաքականը, տանելով երկու հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի արդյունքով, գրավեց առաջին տեղը և իրավունք ստացավ՝ հանդես գալու մրցաշարի հաջորդ փուլում:
Այսօր ՀՖՖ գրասենյակում Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը շնորհավորեցին թիմին հաջողության առթիվ՝ հույս հայտնելով, որ Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնության հիմնական փուլի հանդիպումները նույնպես հաջողություն կբերեն մեր տղաներին: Հանդիպման վերջում Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները պարգևատրվեցին դրամական մրցանակներով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ