Սիմեոնե. «Մեսսին շատ ավելի վտանգավոր է, քան Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման՝ միասին»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Բարսելոնի» հետ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը երեկ երեկոյան 2:3 հաշվով զիջեց կատալոնյան ակումբին և դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից:
«Հետաքրքիր խաղ էր: Ես պաշտպանական մարտավարություն կիրառեցի, որը պետք է արդյունք ապահովեր: Ինձանից կախված ամեն ինչ արեցի հանուն հաղթանակի,- ասել է Սիմեոնեն:- Կարծում եմ՝ միայն Մեսսին շատ ավելի վտանգավոր է, քան Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման՝ միասին:
Երկրորդ խաղակեսում իրավիճակն այնպես դասավորվեց, որ արդեն մտածում էի ոչ թե գոլերի, այլ ապագա հանդիպումների մասին»,- ասել է Սիմեոնեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ