Դանիել Սթարիջ. «Ջերարդը երբևէ կգլխավորի «Լիվերպուլը»
«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը վստահ է, որ ավագ Սթիվեն Ջերարդը երբևէ կդառնա թիմի գլխավոր մարզիչը: «Լիվերպուլը» չի երկարաձգել պայմանագրի ժամկետը 34-ամյա վետերանի հետ, և նա ազատ խաղացողի կարգավիճակով պայմանագիր է ստորագրել «Լոս Անջելես Գելեքսիի» հետ: ԱՄՆ-ի առաջնությունում ելույթները Ջերարդը կսկսի այս տարվա ամռանը:
«Նորությունից, ըստ որի՝ Ջերարդը հեռանում է, մի տեսակ դատարկություն եմ զգում,- Սթարիջի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Կարծում եմ՝ մոտ ժամանակներս նա ակումբ կվերադառնա այլ կարգավիճակով, իսկ ժամանակին զուգընթաց նաև կգլխավորի «Լիվերպուլը»: Նա մինչև հիմա իմ կուռքն է մնում: Թիմում բոլորը հետևում են նրան: Ջերարդի կարիքը շատ կզգանք: Նա շատ է օգնել ինձ, որպեսզի ավելի լավը դառնամ՝ որպես ֆուտբոլիստ և մարդ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ