Դանիել Սթարիջ. «Ուշադրություն չեմ դարձնում քննադատությանը»
«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը նշել է, որ ուշադրություն չի դարձնում իր հասցեին հնչած քննադատությանը: Հարձակվողը վնասվածքի պատճառով երկարատև բացակայությունից հետո շարք է վերադարձել:
«Կան ֆուտբոլիստներ, ովքեր երջանիկ են, քանի որ վնասվածք չեն ստացել,- Սթարիջի խոսքերը մեջբերել է «The Telegraph»-ը:- Իսկ մյուսները վնասվածքների հակում ունեն: Ես գիտեմ, որ սոցիալական ցանցերում քննադատել են ինձ, սակայն մարդիկ, ինչպես երևում է, ազատ ժամանակ շատ ունեն, ուստի սիրում են կիսվել սեփական կարծիքով: Քննադատությունն ինձ չի անհանգստացնում: Երբ երիտասարդ էի, ուշադրություն էի դարձնում դրան, իսկ հիմա լսում եմ միայն նրանց կարծիքը, ում սիրում ու հարգում եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին