Ժոզե Մոուրինյո. 24 մրցանակ` ողջ կարիերայի ընթացքում
«Տոտենհեմի» նկատմամբ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում 2:0 հաշվով տոնած հաղթանակը «Չելսիին» առաջին մրցանակը պարգևեց ընթացիկ մրցաշրջանում: Դա «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի 24-րդ մրցանակն էր ողջ կարիերայի ընթացքում: Միևնույն ժամանակ պորտուգալացին առաջին անգամ 7 մրցանակ նվաճեց նույն թիմում, որի հետ անցած մրցաշրջանում, որն առաջինն էր ակումբ վերադարձից հետո, մնաց առանց մրցանակի:
Խաղից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ հպարտանում է իր սաներով: Նա նաև արժանին է մատուցել մրցակցին:
«Ես, իրոք, երջանիկ եմ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Պետք է սկսեմ «Տոտենհեմից» և Մաուրիսիո Պոչետտինոյից. նա գերազանց թիմ է կառուցում: Մրցակիցը մեզ գերազանց խաղ պարգևեց, և ես ցավում եմ այդ թիմի համար: Իմ ֆուտբոլիստները ֆանտաստիկ խաղացին: Եզրափակիչները ոչ թե խաղալու, այլ հաղթելու համար են: Չի կարելի ասել, որ մենք խնդիրներ չունենք: Մրցակիցը մի շարք պահեր ստեղծեց, բայց ոչ ավելին: Գիտեինք, որ կարող ենք խաղալ հակագրոհներով և արեցինք հենց այն, ինչը պետք է անեինք եզրափակչում: Կարծում եմ` հանդիպման լավագույն խաղացողներն են Թիբո Կուրտուան և Ֆիլիպե Լուիսը: Մենք թիմ ենք, և ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ