Ուեյն Ռունի. «Դի Մարիան չի կարող կորցնել իր տաղանդը»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին մի շարք անհաջող խաղերից հետո որոշել է աջակցել իր թիմակից Անխել դի Մարիային:
«Անկասկած, դի Մարիան տաղանդ ու անհրաժեշտ բոլոր որակներն ունի, որպեսզի հաջողությամբ հանդես գա «Մանչեսթեր Յունայթեդում»: Պարզապես շաբաթ օրը նրա խաղը չստացվեց: Նման բան ցանկացած ֆուտբոլիստի հետ կարող է պատահել: Անխելը վաղուց է ապացուցել, որ հրաշալի խաղացող է, իսկ տաղանդը չի կորսվում մեկ ժամվա ընթացքում:
Հույս ունեմ, որ նա կրկին կհասնի մարզավիճակի բարձրակետին և հիանալի խաղեր կանցկացնի: Դի Մարիան փորձառու ֆուտբոլիստ է և այս իրավիճակում կկարողանա ինքնուրույն կողմնորոշվել: Բոլորն էլ անցնում են դրա միջով: Ավելի վատ բան չկա, քան երբ բոլորը քեզ վրա են հարձակվում»,- ասել է Ռունին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ