Ֆիգուն ու արքայազն Ալ-Հուսեյնը կմասնակցեն բանավեճի
Բրիտանական BBC և «Sky» հեռուստաընկերությունները ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուներ Լուիշ Ֆիգուին, Ալի բին Ալ-Հուսեյնին, Միքայել վան Պրագին ու Յոզեֆ Բլատտերին առաջարկել են մասնակցել բանավեճի:
Պլանավորվում է, որ բանավեճը կընթանա ուղիղ եթերում և կհեռարձակվի ողջ աշխարհում: Իսկ ստուդիան կլինի հենց «Ուեմբլի» մարզադաշտում: Առայժմ հեռուստաալիքների առաջարկներն ընդունել են միայն երկուսը` Ֆիգուն և Ալ-Հուսեյնը: Վան Պրագն ու Բլատտերը դեռ չեն համաձայնվել, ավելի ճիշտ` ոչ մի դիրքորոշում չեն արտահայտել:
Առանձին նամակում, որը նշված հեռուստաընկերություններն հղել են Բլատտերին, ասված է, որ բանավեճի նախագիծն արժանացել է մյուս թեկնածուների հավանությանը և մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Նշենք, որ ստուդիա կհրավիրվեն նաև բոլոր 209 ֆուտբոլային ֆեդերացիաների ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է ընտրեն նոր նախագահին:
«Սա աննախադեպ նախագիծ է. թեկնածուները հնարավորություն կունենան պատմել իրենց պլանների մասին և ուղղակիորեն շփվել իրենց ընտրողների հետ»,- վստահեցնում է «Sky»-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան մայիսի 29-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ