Յուրա Մովսիսյան. «Ուզում եմ գոլեր խփել, բայց ինձ համար գլխավորը «Սպարտակի» հաղթանակն է»
«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է դանիական ԱԲ-ի հետ ստուգողական խաղում (3:1) իր խփած երկու գոլի մասին:
«Մրցաշրջանի վերսկսումից առաջ գոլեր խփելն ինձ համար կարևոր է: Թիմին, ընդհանուր առմամբ, հաղթանակ է անհրաժեշտ պաշտոնական հանդիպումներից առաջ:
Դառնալ թիմի լավագույն ռմբարկո՞ւն: Ուզում եմ օգնել «Սպարտակին»՝ տոնելու հաղթանակներ: Իհարկե, ուզում եմ գոլեր խփել և այդ կերպ միավորներ պարգևել «Սպարտակին», հասնել արդյունքի: Բայց ինձ համար գլխավորն այն է, որ թիմը հաղթի»,- շեշտել է Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ