Ընտրվել է «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նոր նախագահ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում երեկ տեղի ունեցավ լողի հայկական դաշնության հերթական ընտրական համաժողովը, որին ներկա էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Նախագահի պաշտոնում առաջարկվեց Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովսեփ Մեսրոպյանի թեկնածությունը: Նա միաձայն ընտրվեց «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպության նոր նախագահ:
Նախագահի տեղակալ ընտրվեց Արշավիր Մխիթարյանը, իսկ գլխավոր քարտուղար՝ Էդուարդ Մանթաշյանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Համաժողովում ղեկավար կազմի ընտրությունից բացի քննարկվեցին նաև կազմակերպչական և աշխատանքային որոշ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին