Էռնեստո Վալվերդե. «Բարսելոնն» ակնհայտ ֆավորիտ է»
«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան խաղում «Էսպանյոլի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո շեշտել է, որ իր թիմը չի կարող ֆավորիտ լինել եզրափակչում: Վճռորոշ խաղում «Ատլետիկը» կհանդիպի «Բարսելոնի» հետ, որը, իր հերթին, կիսաեզրափակչում պարտության է մատնել «Վիլյառեալին»:
«Բարսելոնը» ֆավորիտ է, դա ակնհայտ է,- Վալվերդեի խոսքերը մեջբերել է AS-ը:- Բայց մեզ համար միևնույն է, թե ով է մրցակիցը. ամենագլխավորը եզրափակիչ մտնելն է: «Բարսելոնը» հսկայական փորձ ունի, սակայն մենք կցուցադրենք մեր ողջ ներուժը: Նման խաղերում ամեն ինչ կարող է պատահել»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ