«Ռեալը» չի թույլատրի եզրափակիչն անցկացնել «Սանտյագո Բեռնաբեուում»
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հայտարարել է, որ հրաժարվում է իր մարզադաշտը տրամադրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի անցկացման համար: Հիշեցնենք, որ վճռորոշ խաղում հանդիպելու են «Բարսելոնն» ու Բիլբաոյի «Ատլետիկը»:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, մադրիդցիները չեն ցանկանում տեսնել «Բարսելոնի» հաղթարշավն իրենց մարզադաշտում այն ժամանակ, երբ «Ռեալը» նույնիսկ եզրափակիչ չի հասել:
Բնականաբար, դա հրաժարման պաշտոնական պատճառը չէ: Ակումբի պաշտոնյաների կարծիքով՝ այդ ժամանակ «Արքայական ակումբի» երկրորդ թիմը կարող է փլեյ-օֆֆի հանդիպումներ անցկացել՝ Սեգունդա տեղափոխվելու համար:
«Ռեալի»՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ներկայացրած դիմումի մեծ նշվում է, որ մադրիդյան ակումբը կխնդրեր խաղը այլ մարզադաշտ տեղափոխել նույնիսկ այն դեպքում, եթե «Ռեալը» հասներ եզրափակիչ:
Նշենք, որ նման բան կատարվել է նաև 2011-2012 թթ. մրցաշրջանում, երբ «Բարսելոնն» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կրկին պետք է հանդիպեր «Ատլետիկի» հետ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
«Ռեալի» ղեկավարությունն այն ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հղած նամակում պատճառաբանեց, որ մարզադաշտը շտապ վերանորոգման կարիք ունի, և խաղը տեղափոխվեց «Վիսենտե Կալդերոն»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան