«Միլանը» 15 միլիոնանոց առաջարկ է պատրաստում Իմոբիլեի համար
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կարող է վերադառնալ «A» սերիա: «Bild»-ի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս «Միլանը» պաշտոնական առաջարկ կներկայացնի դորտմունդցիներին՝ 15 մլն եվրոյով Իմոբիլեի տրանֆերը գնելու համար:
Գերմանական աղբյուրը տեղեկացել է նաև, որ վիլլան, որը Իմոբիլեն վարձակալել է օգոստոսին, կրկին ազատ է:
Նշենք, որ «Միլանում» մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Բորուսիայի» հարձակվողի նախկին թիմակիցը՝ հարձակվող Ալեսիո Չերչին. նրանք դեռ անցած մրցաշրջանում միասին հանդես էին գալիս «Տորինոյում»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իմոբիլեի ծառայություններով հետաքրքրված են «Լացիոն», «Նապոլին» և «Ֆիորենտինան»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ