Կեյլոր Նավաս. «Իրավիճակը դեռ իմ ուզածի պես չի դասավորվում»
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հերթական անգամ լրագրողների հետ խոսել է Իկեր Կասիլյասի հետ իր մրցակցության մասին: 28-ամյա Նավասը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ընդամենը 3 հանդիպման է մասնակցել:
«Ես հանգիստ եմ, սակայն ակնհայտ է, որ ավելին եմ ուզում: Հասկանում եմ, որ «Ռեալի» հիմնական կազմում հայտնվելը բավական բարդ գործ է,- Կեյլորի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Իրավիճակն առայժմ չի դասավորվում այնպես, ինչպես ես եմ ուզում: Դա նշանակում է, որ պետք է շարունակեմ աշխատել ու սպասել իմ հնարավորությանը: Թիմում բոլորի հետ գերազանց փոխհարաբերություններ ունեմ: Բոլորն աջակցում են ինձ ու միայն հաջողություններ ցանկանում»: