ՖԻՖԱ-ն կքննարկի Պաղեստինի ֆեդերացիայի` Իսրայելին ֆուտբոլից զրկելու պահանջը
Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը պաշտոնական պահանջով դիմել է ՖԻՖԱ-ին` Իսրայելին ցանկացած մակարդակով միջազգային մրցաշարերին մասնակցությունից զրկելու համար: Նա իր դիմումը բացատրել է պաղեստինցի ֆուտբոլիստների, մարզիչների ու պաշտոնյաների համար Իսրայելի կողմից վերահսկվող պաղեստինյան տարածքներում իշխանությունների կողմից ազատ տեղաշարժման ու մարզական գործունեության իրականացման սահմանափակումներով ու բացակայությամբ:
Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքը կքննարկվի ՖԻՖԱ-ի առաջիկա համաժողովում, մայիսի վերջին: Որպեսզի Իսրայելին զրկելու որոշումը մտնի ուժի մեջ, դրա օգտին պետք է քվեարկի մասնակիցների երկու երրորդը:
Հարկ է նշել, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին արդեն զգուշացրել է իսրայելյան ֆուտբոլի ֆեդերացիային իրավիճակի լրջության վերաբերյալ` ակնարկելով պետական մակարդակով խնդրի լուծման անհրաժեշտության մասին: