6 թեկնածու` Դանի Ալվեշին փոխարինելու համար
«Բարսելոնի» ղեկավարությունը կողմնորոշվել է այն ֆուտբոլիստների ցուցակի հարցում, որոնցից մեկին պետք է հրավիրի` Դանի Ալվեշին փոխարինելու համար: Այս մասին հաղորդում է «El Mundo Deportivo»-ն: Ցուցակում հայտնվել են 6 ֆուտբոլիստներ` Սերժ Օրյեն (ՊՍԺ), Ֆաբինյուն («Մոնակո»), Մարիո Գասպարը («Վիլյառեալ»), Մաթեո Դարմիանը («Տորինո»), Ֆաբիան Ջոնսոնը («Բորուսիա», Մ.) և Լուկաշ Պիշչեկը («Բորուսիա», Դ.):
Նրանցից որևէ մեկի տրանսֆերը «Բարսելոնը» կգնի նույնիսկ այն դեպքում, եթե Ալվեշը մնա թիմում: Բանն այն է, որ Մարտին Մոնտոյյան, ամենայն հավանականությամբ, կհեռանա կատալոնյան ակումբից, և բրազիլացի ֆուտբոլիստին փոխարինողի անհրաժեշտություն, ամեն դեպքում կզգացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին