Դոլ Բոսկե. «Իսպանիայի հավաքականը երբեք չի հարմարվի պարտություններին»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շատ հիասթափված է Հոլանդիայի ընտրանու հետ ստուգողական խաղում արձանագրված արդյունքից (0:2): Դա ստուգողական խաղերում իսպանացիների անընդմեջ երրորդ պարտությունն էր:
«Պարզապես անհավանական է, որ մեզ նույնիսկ չհաջողվեց գոլ խփել: Մեկնարկային րոպեները շատ բան որոշեցին: Իսպանիայի հավաքականը տնօրինում էր խաղադաշտում, վերահսկում էր խաղի ընթացքը և կոմբինացիաներ էր խաղարկում տուգանային հրապարակի մատույցներում, բայց մեզ գոլը չէր բավարարում: Հարձակման եզրափակիչ փուլում մանրուքներ էին պակասում: Ինչ վերաբերում է արդյունքին, ապա, իհարկե, գերադասում եմ հաղթանակների շարք ունենալ, քանզի ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հաջողություն ապահովել: Իսպանիայի հավաքականը երբեք չի հարմարվի պարտություններին:
Քննադատությո՞ւնը: Ես չեմ զարմանում, այդպիսին է այժմյան ֆուտբոլը: Նաև չի կարելի ասել, որ մենք վատ ենք խաղում: Գործերը կարող են վատ դասավորվել ընկերական մեկ խաղում, բայց, միևնույն է, Իսպանիայի ընտրանին լավ ֆուտբոլիստներ ունի»,- կարծում է դել Բոսկեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ