Արթուր Դավթյանը հաստատեց իր բարձր կարգը
Եվրոպայի ուժեղագույն մարմնամարզիկների մրցավեճը շարունակվում է ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում: Երեկ երեկոյան տեղի ունեցան տղամարդկանց և կանանց բազմամարտի եզրափակիչները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Մեր երկրի պատվիրակների մրցելույթների մասին հեռախոսազրույցը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գառնիկ Սարոյանը սկսեց մեզանում եղած հնամաշ գործիքներից: Խոսեց մասնավորապես պտտաձողի և ազատ վարժությունների հարթակի անբարվոք պայմաններից:
Ընդհանրապես՝ Արթուրն առաձնանում է կայուն, հստակ մրցելույթներով, և այս մասին խոստովանում են նաև մրցավարները: Նրանք Արթուրի առումով, ինչպես ասում են, բռնելու տեղ չունեն: Մնում է, որ մեր մարզօջախներում պայմանները բարելավվեն:
Հաճելիորեն զարմացրեց Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող ամերիկահայ մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը: Նա 21-րդ արդյունքով մտավ բազմամարտի եզրափակիչ: Իսկ ահա վճռական փուլում առավել դժվարին մրցակցությունում նա վստահ կատարումներով արժանացավ բարձր գնահատականների և ճանաչվեց Եվրոպայի 19-րդ մարմնամարզուհին:
Այսօր, Երևանի ժամանակով 16:30-ին կսկսվեն առանձին գործիքների վրա եզրափակչի մրցումները: Հայաստանից մեդալների համար պայքարին կմասնակցեն «նժույգավար» Հարություն Մերդինյանը , իսկ օղակներ մրցաձևում` Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Իսկ Արթուր Դավթյանը հենացատկերում հանդես կգա ապրիլի 19-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ