Լուիս Էնրիկե. «Կապված Սուարեսի հետ՝ կասկածներ ունեինք»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, որ Բարսելոնում այնքան էլ շատ չէին հավատում Լուիս Սուարեսի կարողություններին: ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման նախօրեին նա նշել է, որ ամռանն ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրումը կատարվել է կասկածների ֆոնի վրա, թե գուցե չկարողանա դրսևորվել «Բարսելոնում»:
«Սկզբում մենք որոշ կասկածներ ունեինք,- ասել է Լուիս Էնրիկեն:- Դա այն պահն էր, երբ խոսակցություններից պետք է անցնեինք իրական գործողությունների: Նոր խաղացողի հետ պայմանագրի ստորագրման ժամանակ միշտ էլ անորոշություն կա, եթե նույնիսկ խոսքը բարձրակարգ ֆուտբոլիստի մասին է: Միշտ անհրաժեշտ է հարմարվել նոր թիմին, խաղընկերներին, քաղաքին: Դժվար է: Սակայն Սուարեսը չափազանց արագ հարմարվեց»:
2014 թ. հուլիսին «Բարսելոնը» «Լիվերպուլին» 81 մլն եվրո վճարեց Սուարեսի տրանսֆերի համար: Այս մրցաշրջանի տարբեր մրցաշարերում ուրուգվայցին անցկացրել է 34 խաղ ու խփել 19 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ