Վիեյրան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ կարող է դառնալ Պատրիկ Վիեյրան: «Le Parisien»-ի տեղեկություններով՝ ֆրանսիացին կարող է փոխարինել Մանուել Պելլեգրինիին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ չիլիացի մասնագետը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է նրա աշխատանքից:
Հիշեցնենք, որ Վիեյրան այժմ գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ թիմը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում նշվում են նաև Ռաֆայել Բենիտեսի, Յուրգեն Կլոպի ու Խոսեպ Գվարդիոլայի անունները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ