Օբի Միկելը կարիերան կշարունակի «Ռեալո՞ւմ»
«Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Օբի Միկելի ծառայություններով: Այս մասին հաղորդում է «Tuttomercatoweb»-ը: Կողմերը մտադիր են մոտ ժամանակներս սկսել բանակցությունները: Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ Միկելը կարող է փոխարինել Սամի Խեդիրային, ով ցանկանում է ամռանը հեռանալ «Ռեալից»:
Միկելը մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր