Տեչաուբոլը ուզում է «Միլան» վերադարձնել Անչելոտտիին ու գնել Վերատտիի տրանսֆերը
Գործարար Բի Տեչաուբոլը, ով շուտով Սիլվիո Բեռլուսկոնիից 500 մլն եվրոյով կգնի ակումբի բաժնետոմսերի 51 տոկոսը, արդեն պլաններ է կազմում ապագայի վերաբերյալ:
Ըստ լուրերի՝ նոր սեփականատերը պատրաստ է առաջիկա ամռանը 70-100 մլն եվրո ներդնել՝ նոր ձեռքբերումներ կատարելու համար:
Ինչպես տեղեկացնում է calcionews24.com-ը, Տեչաուբոլն ուզում է թիմ վերադարձնել Կառլո Անչելոտտիին ու նրան վստահել գլխավոր մարզչի պաշտոնը, ինչպես նաև ՊՍԺ-ից գնել կիսապաշտպան Մարկո Վերատտիի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Անչելոտտին «Միլանը» մարզել է 2001-2009 թթ. ժամանակաշրջանում՝ 2004 թ. հաղթելով Իտալիայի առաջնությունում, 2003 և 2007 թթ.՝ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև 2007 թ. աշխարհի ակումբային առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ