Պեպե. «Այս փուլում ֆավորիտներ չկան»
«Ռեալի» կենտրոնական պաշտպան Պեպեն հարցազրույց է տվել Թուրինի «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի հանդիպումից առաջ:
«Առանձնահատուկ ճնշում չենք զգում: Գիտենք, որ շատ ծանր կլինի, քանզի այս փուլում խաղալը միշտ էլ դժվար է: Բայց մենք հանգիստ ենք ու հասկանում ենք, որ մրցաշարի այս փուլում այլևս ֆավորիտներ չկան: Հիանալի է, որ ամեն օր Կառլո Անչելոտտիից ինչ-որ բան սովորելու հնարավորություն ունեմ: Նրա հետ անցկացրած յուրաքանչյուր օրն ու րոպեն ինձ օգնում է զարգանալ պրոֆեսիոնալ կերպով:
Մենք պետք է դիմակայենք գերազանց ֆուտբոլիստների՝ Կառլոս Տևեսին, Ֆեռնանդո Լյորենտեին և Ալվարո Մորատային: Մորատայի հետ խաղալը շատ հաճելի կլինի, բայց ողջ բարեկամությունը մենք մի կողմ կթողնենք մրցավարի մեկնարկային սուլիչից հետո: Երկուսս էլ ուզում ենք հաղթել»,- ասել է Պեպեն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին