Տևես. «Չէի սպասում, որ կիսաեզրափակիչ կհասնենք»
«Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տևեսը «Ռեալի» հետ հանդիպման նախօրեին շփվել է լրագրողների հետ: Հիշեցնենք, որ «Յուվենթուսն» ու «Ռեալն» այսօր Թուրինում կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում:
«Ծանր կիսաեզրափակիչ կլինի, և թիմերից յուրաքանչյուրը կարող է հաղթել: Մարտական խաղերի ականատես կլինենք, և ուժեղագույնն առաջ կշարժվի,- Տևեսի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Չէի սպասում, որ կհասնենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, բայց հույս ունեի, որ կհաղթենք «A» սերիայում: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, պարզապես հավատում էի, որ շատ առաջ կշարժվենք:
Հիմա Արթուրո Վիդալը գերազանց մարզավիճակում է: Նա գոլեր է խփել վերջին խաղերում, և դա վերադարձրել է նրա վստահությունը: Այդ գործոնը կարող է շատ կարևոր դեր կատարել»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ