Ֆուտբոլի մրցումներ մտավոր սահմանափակումներով երեխաների միջև
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ երեկ՝ մայիսի 5-ին, «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունն անցկացրել է մտավոր սահմանափակումներով 12-15 տարեկան երեխաների միջև ֆուտբոլի մրցումներ:
Մրցումներին մասնակցել են մտավոր խնդիրներ ունեցող հատուկ դպրոցների սաներից կազմված Երևանի 4 թիմ, Արմավիրի և Էջմիածնի 1-ական թիմերը, որոնք միմյանց հետ մրցել են շրջանաձև կարգով: Թիմերի կազմերում ընդգրկվել են նաև նույն տարիքային խմբի առանց մտավոր սահմանափակումների աշակերտները, ինչը լավագույն ապացույցն է միմյանց հետ երեխաների ինտեգրմանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հանդիպման ավարտին մասնակցության համար երեխաներին հանձնելով պատվոգրեր՝ կազմակերպիչները նշել են, որ ամենամասսայական մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով նրանք այսօր հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց մարզական կարողությունները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից նմանատիպ միջոցառումներին աջակցելը կրում է ավանդական բնույթ, և դա լինելու է շարունակական:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ