Դանի Ալվեսը մայիսի 26-ին կհայտարարի «Բարսելոնից» հեռանալու մասին
«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից: Ինչպես տեղեկացնում է «Metro»-ն, մայիսի 26-ին մամուլի ասուլիս տեղի կունենա 32-ամյա բրազիլացու մասնակցությամբ, որի ընթացքում նա կհայտարարի, որ հեռանում է Կատալոնիայի մայրաքաղաքից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մերժել է ակումբի՝ պայմանագրի երկարաձգմանը միտված վերջին առաջարկը՝ ունենալով ավելի շահավետ 4 առաջարկ այլ ակումբներից: Ավելի վաղ արդեն հաղորդվել է, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին