Կառլո Անչելոտտին կարող է տեղափոխվել «Միլան»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պլանավորում է վերադառնալ «A» սերիա:
Ինչպես տեղեկացնում է gazzetta.it-ը, Անչելոտտին արդեն նման որոշում է կայացրել: Իսկ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այժմ երկու թեկնածություն է քննարկում. «Ռեալը» կամ Կլոպը կգլխավորի, կամ Բենիտեսը: Վերջինս արդեն նախնական համաձայնություն է տվել՝ տեղափոխվելու Մադրիդ, սակայն Կլոպի թեկնածությունը Պերեսի համար գերակա է:
«Ռեալի» հետ պայմանագիրը խզելու համար Անչելոտտին 3,5 մլն եվրո փոխհատուցում կստանա: Իսկ «Միլանը» նրան քառամյա պայմանագիր է առաջարկում և արդեն ստացել է մասնագետի նախնական համաձայնությունը:
Հիշեցնենք, որ Անչելոտտին 2001-2009 թթ. աշխատել է «Միլանում» և այդ թիմի հետ երկու անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ