«Միլանն» ուզում է վերադարձնել Իբրահիմովիչին
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» տրանսֆերային առաջնահերթությունն է, եթե թիմը գլխավորի Կառլո Անչելոտտին: Այս մասին տեղեկացնում է «Tuttosport»-ը: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ միլանցիները պատրաստ են 150 մլն եվրո հատկացնել Անչելոտտիին` նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ գնելու համար, իսկ «Ռեալն» արդեն համաձայնվել է բաց թողնել նրան:
Իտալական թիմի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Մանչեսթեր Յունայթեդում», «Տորինոյի» պաշտպան Մաթեո Դարմիանը, ում ծառայություններով նաև «Բարսելոնն» է հետաքրքրված:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ