Վենգեր. «Տրամադրված ենք մրցաշրջանն ավարտել դրական նոտայով»
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Վեստ Բրոմվիչի» հետ Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպումից առաջ շփվել է լրագրողների հետ:
«Մենք շատ ծանր պայքար մղեցինք` Չեմպիոնների լիգայում մեկնարկելու խմբային փուլից, և հիմա մեզ պետք է վերջնականապես փակել այդ հարցը,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերել է «Արսենալի» պաշտոնական կայքը:- «Սանդերլենդի» հետ չորեքշաբթի կայացած խաղում մեզ դա չհաջողվեց: Ինձ համար կարևոր է, որ հաղթենք կիրակի: Բավական փորձառու կազմ ունենք, և դա շատ կարևոր է հաջորդ մրցաշրջանում պայքարի տեսանկյունից:
Տրամադրված ենք մրցաշրջանն «Էմիրեյթսում» ավարտել դրական նոտայով, այնպես անել, որ ֆանատները երջանկության զգացումով վերադառնան տուն և հույսով սպասեն հաջորդ մրցաշրջանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին