Մոդրիչը հրաժարվել է աշխատել «Ռեալի» բժշկի հետ
Մադրիդի «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Լուկա Մոդրիչը, գերադասել է համագործակցել ակումբից հեռացված մասնագետի հետ: Խորվաթ ֆուտբոլիստն արդեն երկար ժամանակ վերականգնվում է վնասվածքից, և դա «Ռեալի» բժիշկների նկատմամբ նրա անվստահության պատճառներից մեկն է: Մոդրիչը տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ իր վերականգնման գրաֆիկը չի համաձայնեցնի մադրիդյան թիմի բժիշկ Հեսուս Օլմոյի հետ, այլ պատրաստվում է կատարել «Ռեալից» հեռացված ֆիզիոթերապևտ Պեդրո Կուեկայի ցուցումները:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մոդրիչը բանակցություններ է վարել «Ռեալի» ղեկավարության հետ և իրավունք ստացել՝ աշխատելու հեռացված ֆիզիոթերապևտի հետ:
Իրավիճակի նրբությունը նրանում է, որ Կուեկայի՝ աշխատանքից հեռացման որոշումը հենց Օլմոն է կայացրել: Դատելով ամեն ինչից՝ ամռանը մադրիդյան գերակումբի բժշկական ծառայությունում լուրջ փոփոխություններ կկատարվեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան