Բլատտերը Պլատինիին ասել է, որ չի հեռանա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից
Շվեյցարացի Յոզեֆ Բլատտերը հրաժարվել է հեռանալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից, ինչպես ավելի վաղ խնդրել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Այս մասին հաղորդում է «The Telegraph»-ը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան մայիսի 29-ին, Ցյուրիխում: Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, որ ՈՒԵՖԱ-ի չի բոյկոտի միջոցառումը, սակայն կքվեարկի Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնի օգտին:
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխը, իր հերթին, հայտարարել է, որ կպաշտպանի Բլատտերի թեկնածությունը:
«Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կաջակցի Բլատտերին: Նա շատ բան է արել ֆուտբոլի զարգացման համար»,- Տոլստիխի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատտերն այսօր հատուկ խորհրդակցություն է անցկացրել 6 կոնֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հանդիպման ընթացքում քննարկվել է կազմակերպության համաժողովի առջև ծառացած իրավիճակի հարցը: Հիշեցնենք, որ երեկ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են ՖԻՖԱ-ի բարձրաստիճան 7 պաշտոնյաներ:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի կառուցվածքի մեջ են մտնում տարածաշրջանային 6 միավորումներ՝ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա, Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիա, Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիա, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիա, Օվկիանայի ֆուտբոլի կոնֆեդերացիա և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ