Իսրայելական ԶԼՄ-ները Քաթարին մեղադրել են ձայներ գնելու մեջ
Իսրայելական ԶԼՄ-ները, հենվելով կառավարական մակարդակի աղբյուրների ու արտգործնախարարության վրա, Քաթարին մեղադրել են ձայներ գնելու մեջ՝ պաղեստինյան մարզիկների իրավունքները խախտելու համար Իսրայելին ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցությունից զրկելու վերաբերյալ Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի պահանջով կայանալիք առաջիկա քվեարկությունից առաջ:
«Քաթարը ձայներ է գնում մեր դեմ, ինչպես և, համաձայն կասկածների, աշխարհի առաջնության անցկացման իրավունքի համար»,- իսրայելյան քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից մեկի խոսքերը մեջբերել է «Եդիոթ ախրոնոտը»:
Հիշեցնենք, որ երեկ ՈՒԵՖԱ-ն իր անդամներին խորհուրդ է տվել քվեարկել Իսրայելի որակազրկման դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ